Մի ամբողջ բուհ և ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»

11 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն ավարտվել է բուհերի առկա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր: Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե «փրկում են» Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով:

Մինչդեռ անգամ կրթաթոշակը չի օգնում. այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Ընդունելության հիմնական փուլում 68 դիմորդից ընդամենը 20-ին է հաջողվել հաղթահարել ընդունելության շեմը եւ դառնալ ագրարայինի ուսանող: Եվս 9 ուսանող ընդունվել է թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթի արդյունքում:

Ի դեպ, այս վիճակն ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի հիմնած «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...