Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին․ Հարություն Աղա-Սարգսյան

10 Օգոստոսի, 2026

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին… Առավել ևս, երբ դատարանի քննության առարկա է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապես նրա ներքին կանոնական կյանքին։ Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը , ապա խոսքն այլևս մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ։ Դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետն, այլև Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոս։ Այդ տեսարանը պարզապես դատական գործընթաց չէր։ Դա պետական իշխանության ցուցադրական առճակատումն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ….

Այդ կադրերը մնալու են…Դրանք տեսել է ամբողջ աշխարհը։ Եվ այդ կադրերում աշխարհը տեսավ մի պետություն, որի անամոթ իշխանությունը քաղաքական պայքարը տեղափոխել է իր ազգային Եկեղեցու դաշտ… Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ, Եկեղեցին այն ազգային հաստատությունն է, որը գրեթե տասնյոթ դար ուղեկցել է հայ ժողովրդին պետականության կորստի, ցեղասպանության, բռնագաղթի և հայրենազրկման բոլոր փուլերում։

Եթե այսօր թիրախավորվում է այդ ինստիտուտը, ապա շատերի համար թիրախավորվում է նաև այն պատմական հիշողությունը, որի վրա հենված է հայ ժողովրդի ինքնությունը…

Իշխանությունները գալիս ու գնում են… Այդպես եղել է միշտ, բայց պատմությունը երբեք չի արդարացնում այն իշխանություններին, որոնք իրենց քաղաքական պայքարը տեղափոխում են ազգային սրբությունների դաշտ…

Հնարավոր է տարիներ անց ոչ ոք չհիշի այս գործի մասին,դատավորի անունը կամ դատարանի որոշումը, բայց շատերը կհիշեն մեկ բան՝ այն օրը, երբ Հայաստանի իշխանությունը դատարանի առաջ կանգնեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոսների։ Պատմության մեջ նման օրերը ունենում են մեկ անուն՝ ազգային խայտառակություն…..»։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...