Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

7 Օգոստոսի, 2026

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ապակիների կույտի վրա ընկնելու հետևանքով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի քրեական ոստիկանները հավաստի տեղեկություններ են ստացել, որ Մասիս քաղաքի հարակից տարածքում գտնվող գազալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը։

Նորամարգի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի...

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...