ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են. Ամստերդամ

4 Օգոստոսի, 2026

«Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի, ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը»,- գրել է Ռոբերտ Ամստերդամը։

Նա նշել է նաև․

«Տնտեսական աղետը երբեք չի պայթում հանկարծակի․ այն սկսվում է լուռ, երբ իշխանությունը «օրենքի» շղարշի տակ քաղաքական հաշվեհարդար է տեսնում և փորձում բացահայտ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում։

Այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի», «Արարատցեմենտի», «Մուլտի Վելնեսի» շուրջ, ինձ ծանոթ են մինչև վերջին դետալը։ Սա դասական «սողացող բռնագանձում» է (Creeping Expropriation)։

Ի՞նչ է դա նշանակում գործնականում

Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական/մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական ու հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (նույնիսկ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), դա սեփականության իրավունքի ուղղակի ոտնահարում է։

Իմ պրակտիկայում ես սրան բախվել եմ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենավառ օրինակը «ՅՈՒԿՈՍ»-ի գործն էր Ռուսաստանում, որտեղ պետությունը նույնպես «օրինական ձևակերպումների» տակ խլեց մասնավոր ակտիվները։ Արդյունքը եղավ կապիտալի զանգվածային փախուստը և երկրի վարկանիշի կործանումը։

Նույն ողբերգական սցենարը տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ էներգետիկ և արդյունաբերական հսկաների պետականացումը հանգեցրեց արտադրական կոլապսի և համատարած տնտեսական ճգնաժամի։ Իսկ Մոլդովայում և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում քաղաքական դրդապատճառներով պետական վերահսկողության տակ առնված մասնավոր ակտիվները շատ արագ վերածվեցին անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն նոր սխեմաների։

Կարծում եմ, արդեն շատ հեռու գնալ էլ պետք չէ․ հենց այսօրվա քաղաքական քննարկումների ու դիսկուրսի կենտրոնում հայտնված «Հայփոստի» օրինակն արդեն իսկ պետք է անհանգստացնի հայ հասարակությանը։ Անկախ նրանից, թե ինչ պատասխաններ կստանան հնչող կոռուպցիոն ենթադրություններն ու քննարկումները, փաստն այն է, մասնավորից վերցված ու պետական վերահսկողության տակ անցած ընկերությունն այսօր պարզապես վնասներով է աշխատում, և վնասների համար, պետական ընկերության պարագայում, ենթադրվում է, թե ով պետք է վճարի։

Ի՞նչ է սպասվում այսպիսի Հայաստանին, եթե սա չկանգնեցվի

Միլիարդավոր դոլարների վնաս՝ հարկատուների հաշվին․ միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքականապես դրդված բռնագանձումները։ Պետությունները, որոնք գնում են այս ճանապարհով, ի վերջո պարտվում են և ստիպված են լինում բյուջեից, այսինքն՝ քաղաքացիների գրպանից  հսկայական փոխհատուցումներ վճարել։

Ներդրումների վերջը․ ոչ մի լուրջ միջազգային ներդրող մեկ դոլար անգամ չի դնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է խլվել ցանկացած պահի։

ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է՝ ուղղված ոչ թե առանձին գործարարների, այլ Հայաստանի ապագային ու անվտանգությանը»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։ «Ժողովուրդ»...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

  Վանաձոր-Դիլիջան, «Զանգեր»-Սիսիան, Սիսիան-Կապան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝...

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին...

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...