«Մեր հարցադրումները ձեր կնոջ պաշտոնի հետ կապված հետևյալ տրամաբանության մեջ են՝ արդյո՞ք քաղաքական կոռուպցիա կամ քաղաքական հովանավորչություն այդտեղ չկա։ Եվ բոլոր հիմքերն ունենք, որ կա քաղաքական հովանավորչություն։
Ես չեմ բացառում, որ ձեր կինը նույնիսկ լավ մասնագետ է, նույնիսկ շատ լավ մասնագետ է։ Բայց արդյո՞ք, եթե ինքը չհանդիսանար Հայկ Կոնջորյանի կինը, կնշանակվեր այդ պաշտոնին, թե ոչ։
Դրա պատասխանը միայն կարող եք իմանալ, եթե թափանցիկ ձևով ներկայացվի, թե այդ հանձնաժողովում ովքեր են եղել, ինչ չափանիշներ են գործել, ինչպես է ընտրվել ձեր կինը այդ պաշտոնին։
Քանի դեռ այդ ամեն ինչը փակ է, դուք էլ որևէ կերպ չեք ներկայացնում, մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ ձեր կինը բացառապես ձեր հանգամանքի բերումով է, որ այսօր նշանակվել է «Հայփոստի» ղեկավար»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։






