Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի տուժել է

1 Օգոստոսի, 2026

Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի hակամարտությունը աղետ կլիներ ամբողջ աշխարհի համար․ Ռուբիո

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի hակամարտությունը աղետ կլիներ ամբողջ աշխարհի համար․ Ռուբիո

ԱՄՆ-ը չէր ցանկանա տնտեսական կամ ռազմական հակամարտություն Չինաստանի հետ, քանի որ այն աղետի կհանգեցներ երկու երկրների և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն՝...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը, այս մասին հայտնում են կուսակցությունից։ Հիշեցնենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել էր Ազգային ժողովում իր խմբակցության կազմը: Նարեկ Կարապետյան,...

ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող...

Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել

Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։...