Ընդդիմությունը խորհրդարանում Փաշինյանի համար չէ, Հայաստանի քաղաքացիների համար է. Հակոբ Բադալյան

1 Օգոստոսի, 2026

Վաղը կմեկնարկի նոր խորհրդարանի աշխատանքը։ Այդ առնչությամբ շարունակվում են ընդդիմության՝ խորհրդարան գնալու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկումները, այն տրամաբանությամբ, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Ես բազմիցս արտահայտվել եմ այն կապակցությամբ, թե արդյո՞ք նպատակահարմար է վերցնել մանդատներն ու գնալ խորհրդարան։ Այս կապակցությամբ արել եմ բազմաթիվ հանգամանալից անդրադարձեր եւ նոր ասելիք, այս պահին, կարծում եմ՝ չկա, եղածը գոնե առայժմ բավարար է։

Միայն ավելորդ չեմ համարում անդրադառնալ հետեւյալ ձեւակերպմանը, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Հարգարժա՛ն ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ։ Այդ խորհրդարանը Հայաստանինն է։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կառավարող ուժ է՝ օրինական, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, սա որեւէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ խորհրդարանը Հայաստանինն է, Հայաստանի քաղաքացիներինը։ Հետեւաբար, այդ խորհրդարանում որեւէ մեկը ընդդիմություն է Հայաստանի քաղաքացիների համար։

Եթե համարում եք, որ քաղաքացիներն ընդդիմությանը ձայն են տվել պարզապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմություն լինելու, ապա այդտեղ արդեն գնահատողը հենց նույն քաղաքացիներն են, որոնք էլ կգնահատեն ընդդիմության աշխատանքը, որի առումով խորհրդարանը լինելու է ընդամենը մի մասը։

Ըստ այդմ, երբ անընդհատ ասվում է, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու,  երբեւէ մտածե՞լ եք, որ, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը համարում եք Փաշինյանի մոտ աշխատանք, Հայաստանի Հանրապետությունն էլ համարում եք ուրեմն Փաշինյանի մոտ «տնվորությո՞ւն», որովհետեւ, եթե պետական ինստիտուտը նրա «մոտ աշխատանք» է, ապա ստացվում է, որ այդ պետությունն էլ նրա «տունն» է, որտեղ մենք «վարձակալ» ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք ասում, որ պետք չէ «ապրել Փաշինյանի մոտ»։

Եվ իհարկե շատ ճիշտ եք անում, որովհետեւ Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն։ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է։ Պարզապես պետք է նաեւ ամրագրել, որ այդ պետության կառավարման ինստիտուտներն էլ ՀՀ քաղաքացիների ինստիտուտներն են։ Ուրեմն, պետք է օգտագործել այդ ինստիտուտները ի շահ ՀՀ քաղաքացիների։ Հենց այդ՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու պահանջ ու սպասում է, որ պետք է լինի ընդդիմությունից, այլ ոչ թե այդ ինստիտուտներն ուղղակի, թե անուղղակի, բայց իշխանությանը «հանձնող» ձեւակերպումներ տարածելը։ Սա իմ համեստ կարծիքն է»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում...

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...