Տավուշում արցախցիներին չեն տնավորել. լրագրող

31 Հուլիսի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում արցախցիներին չեն տնավորել.

2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ի՞նչ աշխատանքներ է կատարել Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված արցախցիներին աշխատանքով ապահովելու, նրանց համար կենցաղային նորմալ պայմաններ ստեղծելու, արցախցիներին տնավորելու համար։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 10 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք,255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023 թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը,1122 անձ հեռացել է Տավուշից։ Վիճակն առավել վատ է արցախցիներին տնավորելու, բնակարաններով ապահովելու գործում։ Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե Տավուշի մարզում հաստատված արցախցի քանի՞ ընտանիք է բնակարանային ապահովման պետական ծրագրով Տավուշում բնակարան ձեռք բերել, մարզի որ համայնքում՝ արցախցի քանի ընտանիք։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արմեն Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմնին»: Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի՝ Տավուշի մարզպետը, նրա գլխավորած աշխատակազմը պարտավոր են լրագրողիս հայտնել, թե Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական ծրագրով բնակարաններով ապահովելու խնդրով ո՞րն է համապատասխան լիազոր մարմինը։ Եթե Տավուշի մարզպետն ու իր աշխատակազմն այդ կարևոր խնդրի մասին տեղեկատվություն չունեն, ինչո՞ւ են իրենց անտեղյակության, վատ աշխատանքի համար ՀՀ պետական բյուջեից մեծ աշխատավարձեր և տարեկան շուրջ 65 միլիոն դրամ պարգևավճարներ ստանում»։

Նմանատիպ նյութեր

Wildberries-ի պահեստներին հարվածների հետևանքով «միլիարդների» վնասներ են կրել նաև հայ գործարարները

Wildberries-ի պահեստներին հարվածների հետևանքով «միլիարդների» վնասներ են կրել նաև հայ գործարարները

Wildberries համակարգում աշխատող տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից միլիարդավոր դոլարների վնասներ են կրել ընկերության ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է...

Իտալիայի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է Իսպանիայի հետ ծովային և օդային ազատ տեղաշարժի ռեժիմը

Իտալիայի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է Իսպանիայի հետ ծովային և օդային ազատ տեղաշարժի ռեժիմը

Իտալիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Շենգենյան համաձայնագրով Իսպանիայի հետ ծովային և օդային կապերի համար նախատեսված ազատ տեղաշարժի ռեժիմը և վերականգնել սահմանային վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։...

Ֆրանսիան զnրքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին

Ֆրանսիան զnրքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին

Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով, գրել է նախագահ Մակրոնը։ Նշենք, որ Իսպանիան Մարոկկոյից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 37,500-ին։ Ավելի վաղ...

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող

Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01.30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում  կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող...

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ...