Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան

30 Հուլիսի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»: 

Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական Բմբլաշեն գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ, նույնիսկ կարելի էր ըմբռնել, բայց երբ նման բան է ասում երկրի ղեկավարը, ապա մնում է մի բան ասել․ «Վա՜յ այդ երկրին»։

Ժամանակակից աշխարհում պետությունները արդեն վաղուց չեն համեմատվում ըստ տարածք մեծության, բնակչության թվի։ Ընդհանրապես՝ պետության մեծ կամ փոքր լինելը բազմաթիվ գործոններից է կախված, որոնց ամենակարևոր բաժինն աննյութական գործոններն են՝ կառավարման որակ, իշխանությունների լեգիտիմություն, դիվանագիտական ազդեցություն, ռեսուրսների կենտրոնացման և իրական ազդեցության փոխարկման կարողություն (Power conversion)։ Ընդ որում բոլոր ռեսուրսներից թերևս ամենակարևորը հենց ուժի փոխարկման կարողությունն (Power conversion) է։ 

Ցանկացած պետություն, նույնիսկ Աֆղանստանը, նույնիսկ աֆրիկյան ամենաթերի զարգացած պետության ղեկավարը երբեք նման հայտարարություն չէր անի, որովհետև սա պետության ապագան կանխորոշող հայտարարություն է, որը հասարակական գիտակցության վրա թողնում է «համեստ ու փոքր պետություն» ունենալու ազդեցությունը։ «Համեստ ու փոքր պետության» զինվորը չի՛ կարող ավելի մեծի մասին երազել, քաղաքացին չի՛ կարող ավելիի մասին մտածել, գիտնականը չի՛ կարող ավելիի մասին խորհել․․․

1990-ականներին Հայաստանը ենթարկվեց դեինդուստրալիզացիայի աղետին, հիմա՝ դեազգայնացման աղետին է ենթարկվում։

Բայց մի կողմից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել, նպատակադրել ու հասնել։

Դա բնորոշ է միայն մեծ մարդկանց՝ մեծ հոգով, սրտով, մտքով, երազներով, նպատակներով մեծ մարդկանց»։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը...