Այս միջնորդությունների իմաստը ո՞րն է, եթե որոշումն արդեն կայացրել եք․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին 

30 Հուլիսի, 2026

 

«Ես ուզում եմ ասել, որ, կարծում եմ, երկու միջնորդությունն էլ կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի մեջ։ Առանց լսելու մեղադրյալների միջնորդությունը։ Կարող է՝ մեղադրյալները գիշերը մի հատ բարի երազ էին տեսել, որ սպասելիք չէին գա և ասեին՝ «Արթուր Սարգսյան, եկեք տանք վարչական», բայց դուք անցած դատական նիստին կանխավ որոշել եք և հայտարարել եք, որ Արթուր Սարգսյանը մնալու է տնային կալանքի մեջ։

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ եթե դուք արդեն կանխավ որոշել եք, որ ես մի տարի ասում եմ՝ այստեղի որոշումները կանխավ որոշված են, շնորհակալություն ձեզ, իմ մեկ տարվա ասածը հիմնավորեցիք, հիմա այս միջնորդությունների իմաստը ո՞րն է։

Հո ստեղ թատրոն չի, մենք էլ դերասան չենք։ Դուք որոշել եք՝ պիտի մնամ։ Միանգամից կալանքը տվեք, վերջացնենք, գնանք»,- այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը․ Մանթաշյան

Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը․ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Չի կարող երկրի վարչապետը իր երկրում արտադրված մթերքի որակից բողոքել՝ նշելով, որ դրանից վաղուց հրաժարվել է: Եթե դա իրոք անհասկանալի արտադրանք է, ապա առնվազն, հրաժարվելու փոխարեն, պիտի հանձնարարեր տեսչական մարմնին...

10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում․ «Կարճ ասած»

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստը բավականին երկար-բարակ, անլուրջ խոսակցություններով մի բան էր․ դե հասկանալի է՝ մարդամեկը նոր էր վերադարձել արձակուրդից, լիքը անիմաստ մտքեր էին հավաքվել, պետք է կիսվեր կառավարության...

Դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը

Դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը

Բագրատ Սրբազանը հետայսու կիրակնօրյա պատարագներին չի մասնակցի Մայր Տաճարում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը փոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրը։ Սրբազանն այսուհետ Սուրբ Պատարագի կմասնակցի իր բնակության մարզում գտնվող...

Հիմա էլ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ են նշանակել

Հիմա էլ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ են նշանակել

Գևորգ Պապոյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Գևորգյանին «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը...

Հանրային 2 տրանսպորտ է բախվել է․ բուժօգնության է դիմել 5 անձ

Հանրային 2 տրանսպորտ է բախվել է․ բուժօգնության է դիմել 5 անձ

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է...