Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան

22 Հուլիսի, 2026

«Երեկ մենք, կարելի է ասել, ունեցանք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը հիշեցրեց, որ 2021 թ. հունիսին ՀՀ դատախազության կողմից միջնորդություն էր ներկայացվել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, երբ արդեն Սահմանադրական դատարանի կողմից հրապարակվել էր որոշումը, ԿԸՀ-ն այդ միջնորդությունը վերադարձրել էր, ճիշտ այնպես, ինչպես 2026-ի հունիսին վերադարձրեց ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։

«Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդիվ։ Դատախազությունը 2021 թվականին այլևս Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականին իրավիճակն այլ է։ Նույն դատախազությունն է, բայց ԿԸՀ կողմից վերադարձնելու հաջորդող ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, միջնորդությունը կրկին ներկայացվել է հուլիսի 13-ին։ Դրա բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը ԿԸՀ-ի կաևգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ»,- մանրամասնեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են...

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

ԱՄՆ-ն իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք կարծում ենք, որ այժմ, և, կարծում եմ, ռուսները նույնպես կհամաձայնեն դրա հետ, մենք, հավանաբար,...

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և...

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն․ Վարդևանյան

ԿԸՀ–ն քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։ «ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք...

4-5 բեռնատար են հանել Լեհաստան, դիվերսիֆիկայից են խոսում․ Հարություն Մնացականյան 

«Մեր կողմից քայլեր են ձեռնարկվում, որպեսզի օր առաջ բացվեն սահմանները տնտեսվարողների համար, որովհետև ինքներդ եք տեսնում, որ արդեն ձկնաբուծարանները հսկայական խնդիրների առաջ են կանգնած: Լոլիկի գինը սուպերմարկետներում օրեր են լինում՝ իջնում են...