«Ո՞վ է պատասխան տալիս, թող գա՛ մեզ մի հատ պատասխան տա։ Ասում էին՝ «էգուց գնացեք, ախպե՛ր, էգուց գործարանը կբացվի, կաշխատեք»։ Ասենք՝ հիմա մարդկանց վարկի օրն է. ո՞ւմ է հետաքրքիր՝ բանկին հետաքրքի՞ր է՝ դու աշխատում ես, թե չես աշխատում։ Վարկ ես վերցրել՝ տարե՛ք, մուծե՛ք։
Հայաստանի Հանրապետությունում պարոն Ծառուկյանն ինչքա՜ն գործարաններ է բացել ու ինչքա՜ն տասնյակ հազարավոր աշխատողներ ունի։ Ութ տարի է՝ մի գործարա՞ն են բացել, որ կարողանանք աշխատել․ թող մի հատ ասե՛ն…»,- բողոքի ակցիայի ժամանակ նշեցին «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները։






