Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

13 Հուլիսի, 2026

Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին:

Մրցույթը կայացել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ԿՍՊ արշավի շրջանակում, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում: Մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն իրականացվելէ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` կուտակային միջին որակական գնահատակաի՝ ՄՈԳ և մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024թ.-ին, կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024թ. մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էր ավելի քան 110 ուսանող, այդ թվում` նախորդ տարվա մրցույթի հաղթողները, ինչպես նաև ՀՀ բուհերի ներկայացուցիչներ: Օրակարգը հագեցած էր` ինտերակտիվ պանելային քննարկում, խոսնակների ելույթներ հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր և այլն: Ամբողջ օրվա առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները և հաջողության ճանապարհը, կայացվում են կարևոր որոշումները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...