Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10 Հուլիսի, 2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։

Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։

Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով։

Սիրով՝

Ռոմիկ Մխիթարյան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ

Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։ Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ է համարում

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ է համարում

Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Միշտ էլ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման եղել է հանրային ու քաղաքական քննարկումների տիրույթում, ու այդ հարաբերություններն առաջ են ընթացել գործակցության տարբեր տիրույթների շրջանակում, բայց, ահա, առաջին անգամ Հայաստանը որոշել է պաշտոնական...

Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա: Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած եւ...

Բյուջեի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»

Բյուջեի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը խորքային խնդիրներ է բացահայտում՝ կապված պետական ֆինանսների պլանավորման, կանխատեսման, ծրագրերի իրականացման և բյուջետային կառավարման համակարգի միջև առկա անհամապատասխանության...