Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։ Հաղորդում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Թե ինչ գործի շարջանակում, պարզ չէ։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։
ՔԿ-ից հայտնել էին, թե քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։





