Դանակահարություն՝ Երևանում. 3 տուժած կա. Շամշյան

8 Հուլիսի, 2026

Հունիսի 25-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցից դանակահարության հետևանքով ստացած «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արմեն Մ.-ն, 33-ամյա Տարոն Մ.-ն և 32-ամյա Էրիկ Ա.-ն։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան

Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի երևանցիներ, բացահայտ տեսնում եք մեր մայրաքաղաքում տիրող քաոսը. կեղտոտ օդը, լացելու խցանումները, ագահ շինթույլտվությունները, որոշ լկտիացած և անգրագետ թաղապետերին, որոնք հրապարակայնորեն վիրավորում են բողոքող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կալանավորը մեկ ամիս հացադուլի մեջ է․ փաստաբանների ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կալանավորը մեկ ամիս հացադուլի մեջ է․ փաստաբանների ասուլիսը

Տեղի է ունենում կալանավորված Աշոտ Բադալյանի պաշտպանների մամուլի ասուլիսը։ Պաշտպանները ներկայացնում են իրավական դիրքորոշում Աշոտ Բադալյանի իրավունքների պաշտպանության և նրա նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ։ Անդրադառնում են շուրջ 30 օր շարունակվող հացադուլին, դրա...

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 14-ի և 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին,...

Լավրովը Բաքու կմեկնի

Լավրովը Բաքու կմեկնի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի...

Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am

Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, ով 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի...