«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»

8 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։

Մեր տեղեկություններով՝ խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է. այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Իսկ քարտուղարի հարցը դեռևս բաց է։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնին, ապա քննարկումների արդյունքում թիմում առավել հակված են այդ պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանին։ Թեև նախկինում հավակնորդների թվում ակտիվորեն քննարկվում էր նաև Էդգար Ղազարյանի անունը, սակայն նրա կողմնակիցների թիվը խմբակցության ներսում զգալիորեն նվազել է։

Սակայն պաշտոնների բաշխումը «Ուժեղ Հայաստան»-ի միակ գլխացավանքը չէ։

Խմբակցությունում արդեն հասկանում են, որ խորհրդարանում իրենց առաջին լուրջ բախումը լինելու է Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման ընթացքում։ Ընդդիմադիր շրջանակներում մտավախություն կա, որ իշխանությունը կարող է կրկնել նախորդ գումարման Ազգային ժողովի գործելաոճը և ընդդիմությանը կրկին զրկել այն լծակներից, որոնք խորհրդարանական վերահսկողության կարևոր գործիքներ են համարվում։

Խոսքը վերաբերում է թե՛ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, թե՛ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում, եթե որևէ պաշտոնում առաջադրված թեկնածուն երկու անգամ չի ընտրվում, ապա այդ հարցը համարվում է սպառված և այլևս չի կարող խոչընդոտել խորհրդարանի ձևավորման գործընթացը։

Եթե իշխանությունը գնա նույն ճանապարհով, ինչ նախորդ խորհրդարանում, ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ կարող են կրկին մնալ առանց հանձնաժողովների նախագահների և առանց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ազդեցիկ ներկայացվածության։

«Ուժեղ Հայաստան»-ում համոզված են, որ խորհրդարանի մեկնարկը հեշտ չի լինելու։ Թիմում չեն բացառում ամենաթեժ զարգացումները՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բախումներ։ Նման կանխատեսումների համար նախադեպեր կան. նախորդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրերին նիստերը բազմիցս վերածվել էին փոխադարձ վիրավորանքների, քաշքշուկների և անգամ ծեծկռտուքի։ Միաժամանակ իշխանությունը երկու անգամ մերժեց ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, և միայն երրորդ փորձից հետո նա ընտրվեց այդ պաշտոնում։

Առանձին քննարկման թեմա է նաև կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներսում մեծ ցանկություն կա, որպեսզի Ղազինյանը հնարավորինս շուտ ազատվի կալանքից և միանա խմբակցության աշխատանքներին, թեև նախկինում խոսվում էր, որ նա չի ցանկանում գնալ խորհրդարան։

Եթե Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների ընտրության ժամանակ իշխանությունը կրկին հրաժարվի ընդդիմությանը տրամադրել խորհրդարանական վերահսկողության համար Դոնթի (D’Hondt) բանաձևով նախատեսված պաշտոնները, ապա խորհրդարանում լարվածությունն առավել կխորանա»։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...