«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկությունը՝ աղբյուրին ուղղորդելով դիմել Երևանի քաղաքապետարան։
«Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից;






