Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»

7 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ Իհարկե, շաբաթ օրը «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Այժմ հայտնի են դարձել նաև այդ որոշման քաղաքական պատճառները։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։

Սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն Արայիկ Հարությունյանի նկատմամբ կուտակվել է հատկապես ընտրական գործընթացի ընթացքում։

Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների արդյունքներով իշխանությունը հազիվ կարողացավ ստանալ շուրջ 49 տոկոս ձայն՝ այդ ցուցանիշին հասնելով նաև այն պայմաններում, երբ ԲՀԿ-ն դուրս թողեցին քաղաքական պայքարից թվային աճպարարությամբ, իսկ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չհաշվարկվեցին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, Արայիկ Հարությունյանի ամենահավանական փոխարինողը վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն է։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց հետո Մակունցը վերադարձավ Երևան և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական»։

Նմանատիպ նյութեր

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...

«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

«Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ...

Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան

Սա մաքուր քաղաքական հետապնդում է՝ քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատում է բոլշևիկաննացիստական բռնակալություն, «պետությունը ես եմ, ինչ կուզեմ կանեմ, չեք ուզում...

Փաշինյանի հանձնարարականից հետո իրավապահները ոտքի տակ են տալիս Սահմանադրությունն ու օրենքները․ Մանուկյան

«Սա առաջին անգամ չէ։ Պարբերաբար Փաշինյանի որևէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները և կատարում են շեֆի հանձնարարությունը։ Այնքան են կատարելու շեֆի...

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։...