Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ այրվել է բեռնատար ավտոմեքենա

2 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 2 ջրատար` մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տախտակներով բարձված «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում։

Հրշեջներին հաջողվել է մարել բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Խոստացված եվրոպական շուկան աղբամանն է․ «Կարճ ասած»

  Երևանին շատ մոտ՝ Արարատի մարզի Գայ համայնքի տարածքում, գտնվում է գյուղմթերքի մեծածախ շուկա, հայտնի է որպես «Մեյմանդարի» շուկա։ Բավական է այնտեղ այցելել՝ հասկանալու համար, թե ինչ ողբերգության մեջ է...

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է․ Վահե Դավթյան

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում...

Փաշինյանը վաղն Իրան է մեկնում՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը

Փաշինյանը վաղն Իրան է մեկնում՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը

Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ, այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի իշխանությունները ուրբաթ...

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Ես կրքոտ հռետոր եմ. ես էդպես եմ խոսում»․ Նիկոլ Փաշինյան։ «Ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել» - Տե´ս Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի։ Խրատի թանգարան։ Թարգմ.՝ Ս....

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան

Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ «Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025...