Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

2 Հուլիսի, 2026

Վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին անձանցից մեկը՝ 112-ամյա Մերի Վարդանյանը, հայտնում է Zartonk Media-ն՝ հղում անելով նրա թոռնուհի Նատալի Վարդանյանին։

Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների առաջին տարիները։ Ազգականի՝ բժիշկ Գարաբեդ Եսայանի ընտանիքի աջակցության շնորհիվ նրա ընտանիքը կարողացել էր խուսափել տեղահանությունից։ 1920-ականների սկզբին Ուզկուշյանների ընտանիքը հեռացել էր Այնթապից և տեղափոխվել Հալեպ՝ թողնելով տունն ու գրեթե ամբողջ ունեցվածքը։

Վարդանյանը սովորել էր Այնթապի Գրասիրաց հայկական դպրոցում, խոսել հայերեն, թուրքերեն, ավելի ուշ՝ նաև արաբերեն։ Նա տիրապետել է ձեռագործի, կարուձևի և Այնթապի գորգագործության հմտություններին, որոնք հետագայում օգնել են նրան ապրուստ վաստակել Հալեպում։ Подробнее Новости Армении Газеты Новости анклавов 1935 թվականին ամուսնացել է Հովհաննես Վարդանյանի հետ, որը ծնունդով նույնպես Այնթապից էր, ջութակահար և կոմպոզիտոր։ Զույգն ունեցել է չորս որդի և երկու դուստր։1965 թվականին ընտանիքը տեղափոխվել էր Բեյրութ, իսկ 1969 թվականին՝ ամուսնու մահից հետո, երբ Մերին 55 տարեկան էր, այլևս չի ամուսնացել։ 1972 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր ԱՄՆ և հաստատվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, որտեղ ապրել է 45 տարի։

ԱՄՆ-ում նա ակտիվորեն ներգրավված էր Ուոթերթաունի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու կանանց միության աշխատանքներում, մասնակցել էր եկեղեցական ճաշերի և ամենամյա միջոցառումների կազմակերպմանը։Նա երկար տարիներ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2024 թվականի ապրիլին նրան մեծարել էին Մասաչուսեթսի նահանգային Կապիտոլիումում՝ հայկական համայնքի հիշողության պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Նա հաճախ ասել է, որ չի ցանկանում, որպեսզի մոռացվի ապրիլի 24-ը, իսկ իր երկարակեցությունը կապել է աշխատանքի և ամենօրյա աղոթքի հետ։

Վարդանյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ջամեյկա Փլեյնի հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնում։ Նա մեծ ընտանիք է թողել սփյուռքում՝ երեխաներ, ավելի քան մեկ տասնյակ թոռներ և ծոռներ։ Zartonk Media-ն նրա մահը բնութագրել է որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին վկաներից մեկի կորուստ։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...