Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել

2 Հուլիսի, 2026

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

ՆԳՆ հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։

Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։

Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։

Նշված անձը ձերբակալվել է։

Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։ Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք...

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել «Ալֆա նյուզի» գլխավոր խմբագիր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների...

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի...

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...