Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

1 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն մինչև այս պահը բժշկի կարիք չի զգացվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։

Այրվել է մոտ 150 քմ ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։

Հրշեջներն այս պահին իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի հանգամանքները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են

Ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Հորմուզի նեղուցի վերահսկողությունը պատերազմի ավարտի կարևոր պայմաններից է․ Խաթամի

Հորմուզի նեղուցի վերահսկողությունը պատերազմի ավարտի կարևոր պայմաններից է․ Խաթամի

Հորմուզի նեղուցի վերահսկողությունը պատերազմի ավարտի կարևոր պայմաններից է․ հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Խաթամին։ «Ամերիկյան զորքերը վտարվել են, և նրանց այլևս թույլ չեն տալիս մտնել Պարսից ծոց, Օմանի ծոց կամ Հորմուզի նեղուց: Բոլորը պետք է հասկանան,...

Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ

Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Լսում ես՝ հանրությանն են մատուցում, թե՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ Հայաստանը կարող է շատ հեշտ դիմակայել ճնշումներին։ Ասել կուզի՝ Ռուսաստանը թույլ է, իսկական ժամանակն է․․․։ Սա քաղաքական տգիտություն է։ Տգիտություն է առաջին...

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը. Արթուր Ղամբարյան

Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված...