«Ուզում եմ շատ հստակ լինի, հարգելի՛ գործընկերներ, այս հարցը. քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայելային ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում՝ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է»,- այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնի մասին հարցին։
Մանրամասն՝ տեսանյութում։






