Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. Փաշինյան

25 Հունիսի, 2026

Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը Հայաստանում կասեցվելու են, քանի որ ժողովուրդն ընտրությունների ժամանակ արդեն քվեարկել է այս տեսլականի օգտին և մերժել այդ խոսույթը։ Այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում սպասվող միջոցառումներին և հայկական կազմակերպությունների կողմից Արցախի թեմայի արծարծմանը։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ նման նախաձեռնություններն իրականում ուղղված են Ղարաբաղյան շարժման շարունակությանը, ինչն ունենում է հայելային արձագանքներ և լրացուցիչ ռիսկեր ստեղծում երկրի համար։
«Քանի դեռ Ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի դեռ այդ խոսույթը Հայաստանում շարունակվում է, դա հայելային ձևով շարունակվելու է նաև հակառակ կողմից։ Դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի և չի ունենալու գործնական-կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք և այս հարցում հստակ դիրքորոշում ունենք»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ ընտրություններից հետո ժողովուրդը վերահաստատել է այդ դիրքորոշումը, ինչից հետո հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու են խորհրդարանի դահլիճում դեռևս մնում Ղարաբաղի դրոշները։

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...