Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է

25 Հունիսի, 2026

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ըստ նախնական գնահատականների՝ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե էլ չանցած։

Ծառայությունը հայտնել է, որ հավանական են բազմաթիվ զոհեր և լայնածավալ ավերածություններ։ Նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ։

Վենեսուելայի իշխանությունները դեռևս պաշտոնական տվյալներ չեն ներկայացրել զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ։ Երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ Կարակասում մի շարք շենքեր փլուզվել են։

Երկրաշարժի հետևանքով ստացած վնասների պատճառով փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։

Երկրաշարժի պահին շատ վենեսուելացիներ տներում էին, քանի որ այդ օրը երկրում նշվում էր Կարաբոբոյի ճակատամարտի օրը։

Նմանատիպ նյութեր

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի...

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության...

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական...

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է. «Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ,...

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ-ից։ «Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ -թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար...