30 հազար ստորագրություն մատյաններում պակաս է քվեարկության մասնակիցների թվից․ Լևոն Քոչարյան

24 Հունիսի, 2026

 

«Քննչական, իրավապահ մարմինների գործողություններն էս ամբողջ ընթացքում և  արդեն տարիներ շարունակ, իմ խորին համոզմամբ, կրում են ավելի շատ շատ ավելի շատ քարոզչական բնույթ։ Այս իշխանությունների գործելաոճը գիտենք, ավելի շատ այս գործերը ստեղծվում են մամուլի հաղորդագրություն տալու համար, որի վրա հետո տարբեր քպականներ, պատգամավորներ, քարոզիչներ սկսում են այս թեման շահարկել ու հետո կարող է մի ամսից, երկու ամսից մի տարի անց էդ գործը փլվի, բայց դրա մասին, որպես կանոն, հետո ոչ մեկ չի հիշում, մնում է այդ պահի էֆեկտը, որ այսպես, ինչ-որ աղմուկով․․․ Նման գործերը բազմաթիվ են, ի միջի այլոց, իմ հետ կապված, մեզ հետ կապված բազմաթիվ են եղել նման գործեր։ Այսպես, մեծ շուքով սկսում են, հետո այդ գործը կամ նախաքննության փուլում է հենց կարճվում կամ դատարանում է փլվում, բայց, նորից եմ ասում, իրենց այդ էֆեկտն է պետք՝ մարդկանց մոլորեցնելու համար»,- դատարանի  բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Լևոն Քոչարյանը մասնակցում էր իր նկատմամբ շինծու քրեական գործով դատական նիստին, նույն դատարանում նաև տեղի էր ունենում «Հայաքվե»-ի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստ։

Հարցին, թե այս ապօրինությունների համար ինչպիսի ճանապարհ է տեսնում, ինչու ակցիաներ տեղի չեն ունենում, Լևոն Քոչարյանն ասաց․ «Բոլոր ճանապարհներն էլ չի կարելի բացառել: Մենք ինքներս երբեք ո՛չ փողոցն ենք բացառել, ո՛չ մնացած ճանապարհները: Փողոցը չպետք է լինի ինքնանպատակ, ուղղակի դուրս գալ։ Ով այդ փողոցը կկազմակերպի, ով դուրս կգա, գոնե ինչ-որ հավանականություն է պետք, որ դու ինքդ գործողությունների շարունակությունը տեսնես, հաջողության գոնե ինչ-որ չափ հնարավորությունը տեսնես, որովհետև հակառակ դեպքում մենք գիտենք ցանկացած փողոցային պայքար, երբ արդյունքի չի հասնում, կարծում եմ հիասթափությունն ավելի է խորացնում։ Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե՛ տուժել են, թե՛ զրկանքներ են կրել, մինչև հիմա շարունակում են դա անել։ Այնպես որ, մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար, նորից եմ ասում, պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, գոնե որոշակի հավանականություն տեսնել։ Հիմա էլ, կարծում եմ, օրակարգում դա կա»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ 2018-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված խոսակցությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն, և զրույցից երևում էր՝ Փաշինյանը, լինելով վարչապետ, հրահանգել էր կալանավորումը, ինչը առաջացրել էր մեծ աղմուկ։ Ըստ թերթի,...

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս....

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...