Թրամփը դռնփակ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

24 Հունիսի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը դռնփակ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին վկայում է ամերիկյան առաջնորդի հունիսի 24-ի աշխատանքային ժամանակացույցը։

Ըստ օրակարգի՝ բանակցությունները կմեկնարկեն Վաշինգտոնի ժամանակով ժամը 15:30-ին՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Չնայած Սպիտակ տան վարչակազմը նախկինում սովորաբար թույլ էր տալիս լրագրողներին ներկա գտնվել Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումների մեկնարկին, այս անգամ բանակցություններն անցնելու են ամբողջությամբ փակ դռների հետևում։

Euronews-ը հայտնում է, որ հուլիսին Անկարայում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ դաշինքի գլխավոր քարտուղարը մեկնել է ԱՄՆ՝ փորձելով մեղմել «անդրատլանտյան լարվածությունը»։

Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցություններից բացի, Ռյուտեն Վաշինգտոնում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հեռավար ձևաչափով կմասնակցի E5 խմբի երկրների (Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա) գագաթնաժողովին։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...