Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան

22 Հունիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ երկու դատավորներ չեն մասնակցելու գործի քննությանը՝ նրանց անաչառության վերաբերյալ առաջացած կասկածների պատճառով։ Սա ինքնին կարևոր փաստ է, որովհետև նշանակում է՝ նույնիսկ ՍԴ-ն ընդունում է, որ հանրային վստահության հարցը կարող է ավելի կարևոր լինել, քան կոնկրետ դատավորի մասնակցությունը տվյալ գործին։
Բայց այստեղ առաջանում է մի շատ ավելի լուրջ հարց։

Եթե երկու դատավորների դեպքում անաչառության վերաբերյալ կասկածներն այնքան հիմնավոր են համարվել, որ նրանք դուրս են մնացել քննությունից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն Սահմանադրական դատարանում որևէ խնդիր չի տեսնվում Սեդա Սաֆարյանի մասնակցության մեջ, որի քաղաքական դիրքավորումն ու իշխանության հետ ակնհայտ նույնականացումները տարիներ շարունակ եղել են հանրային քննարկման առարկա։
Եթե չափանիշ կա, ապա այն պետք է գործի բոլորի համար։ Եթե չկա, ապա ստացվում է, որ որոշ դատավորների նկատմամբ կիրառվում է մի մոտեցում, իսկ մյուսների նկատմամբ՝ լրիվ այլ։

Նույն իրավիճակն է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ժամանակին ԿԸՀ-ն ձևավորվում էր այնպես, որ այնտեղ ներկայացված լինեին նաև ընդդիմադիր ուժեր։ Կարելի էր վիճել որոշումների շուրջ, բայց առնվազն գոյություն ուներ քաղաքական հակակշիռ։ Այսօր այդ հակակշիռը վերացված է։
Եվ երբ ԿԸՀ-ի առանցքային դերակատարներից մեկը Վահագն Հովակիմյանն է, որի ամբողջ քաղաքական կենսագրությունը կապված է ՔՊ-ի հետ, բնական է, որ հասարակության մեծ հատվածի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք այսպիսի կազմով հանձնաժողովը կարող է վայելել անվերապահ վստահություն։
Խնդիրը անձերը չեն։ Խնդիրը համակարգն է։

Այս իշխանությունը տարիներ շարունակ խոսել է անկախ դատարաններից, անկախ ընտրական մարմիններից, անկախ պետական ինստիտուտներից։ Բայց իրականում այսօր ունենք մի իրավիճակ, երբ երկրի ամենակարևոր սահմանադրական և ընտրական մարմիններում նստած մարդկանց քաղաքական պատկանելությունն ու համակրանքները հանրության համար ավելի ակնհայտ են, քան նրանց ինստիտուցիոնալ անկախությունը։
Երբ Սահմանադրական դատարանը փաստացի ընդունում է, որ կողմնակալության կասկածը բավարար հիմք է դատավորներին գործից հեռացնելու համար, նույն չափանիշով պետք է գնահատվեն բոլորը։ Հակառակ դեպքում հասարակությունը լիարժեք իրավունք ունի մտածելու, որ խնդիրը ոչ թե անաչառությունն է, այլ այն, թե ում նկատմամբ է որոշվել կիրառել այդ սկզբունքը։

Իսկ երբ արդարադատության և ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ, վտանգվում է ոչ թե մեկ որոշման ճակատագիրը, այլ պետության նկատմամբ քաղաքացիների հավատը։
Այսօր հարցը շատ պարզ է․ Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ, թե՞ իշխանությունը հերթով յուրացրել է բոլոր այն կառույցները, որոնք պետք է վերահսկեին հենց իրեն»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...