Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 1 զոհ, 6 վիրավոր

21 Հունիսի, 2026

Հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզագազալցակայանների աշխատակիցներն ու ըստ դեպքի վայում հավաքվածների օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են«Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանութան Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Մինչ կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատարերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն...

30%-ն էլ, 69%-ն էլ, 300%-ն էլ ինձ համար իրատեսական է․ ՀԾԿՀ նախագահը՝ գազի թանկացման մասին

  «Ես չեմ կարող «Գազպրոմի» կամ ՌԴ քաղաքական իշխանության քայլերը գնահատել․ թե իրենց համար որն է իրատեսական՝ չգիտեմ, չեմ կարող դա գնահատել։ Ինձ համար 30%-ն էլ է իրատեսական, 69%-ն էլ է իրատեսական, 300%-ն էլ է իրատեսական, խողովակը փակելն...

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներին

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներին

Նոյեմբերի 5-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի իր գրասենյակում հանդիպումներ է ունեցել Վատիկանի ներկայացուցիչ Ֆլավիո Պաչեի արքեպիսկոպոսի, Լյութերական եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ Տիրկ Լեյնջի և Հին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոֆ Շուլերի հետ։...

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին...

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ...