Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորներ կան

20 Հունիսի, 2026

Այսօր Երեւանում կրկին կրակոցներ են հնչել։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։

Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։

«Պարզվել է, որ Սիսավան փողոցում վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից։ Երևանի ժամանակով ժամը 13։13-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում...

Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն․ մաքրման գործընթացը սկսված է․ Հրայր Կամենդատյան

Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն․ մաքրման գործընթացը սկսված է․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ։ 2000-ականների սկզբից Արևելյան Եվրոպան դարձավ մի մեծ փորձադաշտ։ Դարձավ կեղծ...

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: -Արարատ +38.3°C -Արմավիր +37.8°C -Ուրցաձոր +37.0°C -Արտաշատ +36.8°C...

Ուժեղ կարկուտ՝ Տավուշում․ մեքենաներ են վնասվել

Ուժեղ կարկուտ՝ Տավուշում․ մեքենաներ են վնասվել

Այսօր ժամը 19։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է եկել Տավուշի մարզում։ Տավուշ TV-ի փոխանցմամբ, այսօր տեղացած կարկուտի հետևանքով Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի բնակավայրերում վնասվել են մեքենաներ,  այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի...

Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատուն

Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատուն

Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ...