Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի

20 Հունիսի, 2026

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։ Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿԸՀ որոշման մասին է։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ երեկոյան և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու մասին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։

Նմանատիպ նյութեր

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...

Այսքան տարի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, դրանից ի՞նչ է փոխվել․ Արարատ Միրզոյան

  «Պետք չէ լինել մի տեղ, որտեղ ոչ դու ցանկություն ունես, ոչ մյուսները ցանկություն ունեն։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում՝ ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում...

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters...