ԵՄ-ն փորձում է ուղիներ գտնել Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններ սկսելու համար

19 Հունիսի, 2026

ԵՄ մի շարք առաջնորդներ զայրացած են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի աշխատակազմի՝ Մոսկվայի հետ ունեցած շփումների պատճառով։ Շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել այդ նախաձեռնության մասին։ RT-ի թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ գրում է Politico-ն:

Կոշտայի ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում երկու անգամ կապ են հաստատել ռուս պաշտոնյաների հետ․ ԵՄ-ն փորձում էր ուղիներ գտնել Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններ սկսելու համար։

Որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել նման քայլերին՝ համարելով, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Ռուսաստանի հետ բանակցությունները վերականգնելու համար։ Առավել դժգոհ դիրքորոշում են հայտնել Լատվիան, Լիտվան և Էստոնիան։

Ավելի վաղ Ավստրիայի կանցլերը կոչ էր արել ԵՄ-ին պահպանել և զարգացնել Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիները՝ ընդգծելով, որ Ուկրաինայում պատերազմը չի կարող անվերջ շարունակվել միայն ռազմական ճանապարհով։

Միևնույն ժամանակ, Կոշտայի թիմը պնդում է, որ այդ կապերը եղել են կարճ և զուտ հաղորդակցության ալիքներ ստեղծելու նպատակով, առանց բովանդակային բանակցությունների։

Նմանատիպ նյութեր

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը՝ հիմնավորելով, թե այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում, բայց առաջիկայում որոշակի քայլեր ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ տնտեսական վբիճակն ավելի ծանր է դառնում»,- Եռաբլուրում ասաց...

Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ...