Ով թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա «Նիկոլ» է․ Սամվել Կարապետյան

18 Հունիսի, 2026

«Շատ կարևոր հարց պետք է դնի խորհուրդն իր առջև՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- այս մասին լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով հետընտրական կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։

Անդրադառնալով ընտրական պրոցեսում իշխանության գործողություններին՝ Կարապետյանն ընդգծեց․ «Հորինեցին ընտրակաշառքների թեման, որպեսզի իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք՝ ինչի համար մոլորված մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին․․․ Հիմնական պատճառը, որ իրենց ձայն են տվել, դա ընտրակաշառքն է։ Այն, ինչը հայտարարվեց, տեսանք, իսկ ինչը չհայտարարվեց․ այդ պետական մակարդակով ընտրակաշառքները, սա էր իրեն ձայն բերում, ուրիշ ինչի՞ դիմաց պիտի հայ մարդը Փաշինյանին ձայն տա, այս երկրին այսքան չարիք բերած մարդն ինչի՞ դիմաց պետք է քվե ստանա․․․ Իրենք հորինեցին մի քանի թեզեր, ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ՝ չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր ուժի կողմից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա «Նիկոլ» է, այսինքն»։

Դիտարկմանը, որ ձայնագրություններ են հրապարակվել, Կարապետյանն արձագանքեց․ «Կոնտեքստից ինչ-որ բաներ կտրում, գցում են։ Մեր ուժից մոտ 760 մարդ է ձերբակալվել, կալանավորվել է ընդամենը 103 մարդ, պրոցեսը շարունակվում է, կանգ չեն առնում, իրենք իրենց արածները փորձում են ծածկել դրանով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...