Միասին՝ զինվորիս կողքին. «Զինապահ»-ն ամփոփել է կատարած աշխատանքը

17 Հունիսի, 2026

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն անցկացրել է իր ամենամյա մամուլի ասուլիսը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները, 2026 թվականի առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները,  ռազմավարական առաջնահերթություններն ու ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունները։

ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Լիլյա Գրիգորյանն ընդգծել է, որ 2017 թվականից ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ շարունակում է ապահովել երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։

ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն ու պետական մարմինների հետ  իրականացվող օրենսդրական աշխատանքները։

Նա տեղեկացրեց, որ հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է փոխել 2008–2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի ֆինանսավորման գործող կարգը։ Նախագծի ընդունման դեպքում տվյալ ժամանակահատվածի շահառուների հատուցումները ամբողջությամբ կիրականացվեն ԶԻՆԱՊԱՀԻ կողմից՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու երաշխիքները։

Իրինա Սեյլանյանը նաև անդրադարձավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացվող աշխատանքներին՝ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու ուղղությամբ։

Ներկայացվեցին նաև Հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված մի շարք սոցիալական նախաձեռնություններ, այդ թվում՝ մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքների աջակցության ընդլայնումը, նորածին երեխաներ ունեցող շահառու ընտանիքների լրացուցիչ աջակցությունը և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված աջակցող միջոցների ֆինանսավորման ծրագրերը։

ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց հիմնադրամի  գործունեության և ֆինանսական արդյունքների հաշվետվությունը։

միասին՝ զինվորիս կողքին…

2025 թվականի ավարտի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ հատուցումներ է տրամադրել 5,510 շահառուի,  և հիմնադրումից ի վեր տրամադրված հատուցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 106  միլիարդ դրամը։ Միայն 2025 թվականի ընթացքում աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի  ի համեմատ 2024 թվականի 284 նոր դեպքերի։

Ֆինանսական արդյունքների համաձայն՝ 2025 թվականին հիմնադրամի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ, աճելով 13 տոկոսով, իսկ ծախսերը նվազել են 10 տոկոսով՝ կազմելով մոտ 20 միլիարդ դրամ։ Արդյունքում արձանագրվել է եկամուտների և ծախսերի միջև հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում ամենամեծ դրական տարբերությունը։

 

Նմանատիպ նյութեր

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթն անցնում է Հայաստանի՝ իրավազորության վերաբերյալ առարկությունների քննարկմանը։ 2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական...

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարի իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում հայկական շահերն առաջ տանողների դեմ: Իսկ հիմա, անգամ իր...

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ և, բնականաբար, ստացել համաձայնություն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար։ Քրեական գործը ոչ 22 տարի առաջ տեղի ունեցած և վաղեմության ժամկետն անցած որոշման մասով է, և՝...

Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին...

Խաբեց, կեղծեց՝ անցավ․ մնացածը՝ թքած․ «Կարճ ասած»

  Ընտրության օրն անցավ, իշխանությունը թվերը նկարեց, դզեց-փչեց, փորձում է մարսել, բայց խնդիրները մնում են։ Ամեն տարի այս շրջանում բրոքերները, արտահանողները լցվում էին դաշտերը, պայմանագրերը՝...