Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:
Հարգանքով՝
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
14.06.2026թ.





