Միքայել Մինասյանն ու Սերժ Սարգսյանը խայտառակվեցին. Politik.am

14 Հունիսի, 2026

Politik.am-ը գրում է. Այս ընտրությունները միայն իշխանության ստացած վատ արդյունքների կամ հանրության մեծամասնության աջակցությունը չստանալու  մասին չէին։ Դրանք նաև յուրատեսակ քաղաքական չափիչ դարձան՝ ցույց տալու համար, թե հանրությունը որքանով է ընդունում կամ մերժում այն ուժերին ու խմբերին, որոնք վերջին տարիներին փորձել են բարձր աղմուկի, տեղեկատվական ճնշման և քաղաքական դաշտի մշտական պղտորման միջոցով ազդեցություն պահպանել։ Ընտրողների քվեն ցույց տվեց, որ հանրային վստահությունը չի ձևավորվում միայն մեդիա ակտիվությամբ կամ քաղաքական տեխնոլոգիաներով։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության արժանի է Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի քաղաքական շրջանակի արդյունքը։ Վերջիններս, ըստ բազմաթիվ գնահատականների, իրենց ամբողջ ռեսուրսներ էին կենտրոնացրել նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի քաղաքական առաջխաղացման համար։ Գործի էին դրվել ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ և մեդիա հարթակներ։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ ջանքերը չվերածվեցին լայն հանրային աջակցության։ Ստացված ձայների քանակը մնաց համեստ մակարդակում և ակնհայտորեն չարդարացրեց ներդրված քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները։ Մինասյանն ու Սարգսյանը խայտառակվեցին։

Արդյունքում կարելի է արձանագրել, որ ընտրողը բավական հստակ քաղաքական ուղերձ է հղել։ Տարիներ շարունակ հանրային օրակարգը ձևավորելու հավակնություն ունեցող այս շրջանակը չկարողացավ վերածել իր տեղեկատվական և ֆինանսական հնարավորությունները իրական քաղաքական կապիտալի։ Եթե այս ընտրություններից որևէ շոշափելի ձեռքբերում կարելի է առանձնացնել, ապա դա պետական ֆինանսավորման իրավունքն է՝ տարեկան 30 մլն դրամից ավելի, որը կուսակցություններին տրամադրվում է օրենքով սահմանված կարգով։ Իսկ քաղաքական առումով ընտրությունների գլխավոր հետևությունը մեկն է․ բարձր աղմուկը դեռևս չի նշանակում բարձր աջակցություն, իսկ մեդիա ներկայությունը դեռևս չի հավասարվում հանրային վստահությանը։

Նմանատիպ նյութեր

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության...

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...