Պայքարի նոր, բավական հետաքրքիր հնարավորություն է բացվում․ Ռոբերտ Քոչարյան 

12 Հունիսի, 2026

Թե ինչպիսին կլինեն ընդդիմության միասնական գործողությունները, ցույց կտա ժամանակը։ Այս պահին ես չեմ կարող դա ասել, բայց ինֆորմացիայի փոխանակում, կոնսուլտացիաներ իրականացվում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, YerevanToday-ին, 5-րդ ալիքին և News.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մտահոգությունը բոլորի մոտ է, և այն, ինչ կատարվում է հիմա, օրինակ, ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի ևս մի արտառոց բան է։

Ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում, որը կայացնելու իրավունքը ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է, այսպես ասենք, այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։

Ընդհանրապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը և իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ՔՊ-ի շարունակությունն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախկին ՔՊ-ական պատգամավոր է, և անաչառության որևէ նշույլ այստեղ ուղղակի չկա։ Սա մեծ հարցեր է առաջացնում և ավելացնում է ոչ լեգիտիմ, այսպես, ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կալանավորումը ֆեյսբուքյան հրապարակումների համար՝ ապացույցն է այն բանի, որ գործող համակարգն ընտրովի արդարադատության...

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը չի մարսելու սա, ինքն այս կարգի տուրբոլենտությունը չի մարսելու և ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու, վիճակը կտրականապես փոխվում է, այսպես ասենք կիսահղի վիճակում մնալը մի քիչ դժվար է, այդ հղիությունը...

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները:  Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ...

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ էության Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, և այդ սառը պատերազմի ժամանակ Հայաստանը բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ոնց կարող է մի հատ շնորհավորանքը փոխել, այդ սխեման, այդ վտանգավոր սխեմայի մեջ...

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով...