Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն։
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։






