Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»

11 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող հանդես գալ «ժողովրդի կողմից ընտրվածի» կարգավիճակով: Դա են վկայում նույնիսկ իրենց ԿԸՀ կողմից հրապարակված ու վիճարկվող արդյունքները. քվեարկությանը մասնակցած մոտ 1,5 միլիոն քաղաքացիների կեսից քիչ ավելին գործնականում մերժել է նրան ու նրա ՔՊ-ին: Ինչպիսի հաշվարկ էլ անենք, անգամ վիճարկվող, վերահաշվարկվող 49 տոկոսը կեսից քիչ է: Ըստ այնմ, թեկուզ զուտ քաղաքագիտական չափանիշներով չի կարող համարվել «համաժողովրդականորեն ընտրված»:

Բայց սա դեռ ամենը չէ: Ընտրություններին մասնակից և ոչ սատելիտ քաղաքական ուժերը պարզ ու հստակ ասում են՝ նման «ընտրություններով» իշխանություն դարձած ուժը և նրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն լինելու: Ավելին, նույնիսկ արևմտյան դիտորդները, եվրամիութենական տիրույթում գործող լրատվամիջոցների մեկնաբանները, թեկուզ զգուշորեն, բայց խոսում են խախ տումնե րի, ռեպ րե սի ա նե ր ի , բռնաճնշումների մասին՝ այնքան ակնհայտ ու ժողովրդի կամընտրության պատկերի վրա ազդող են եղել այդ դրսևորումները:

Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:

Ավելին, 1996-ին էլ, դեռ ձայների հաշվարկը չավարտված, Լևոն Տեր-Պետրոսյանն շտապեց հայտարարել, որ ինքը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ 2026-ին. ձայների հաշվարկը չավարտված՝ նա ասուլիս հրավիրեց ու ինքնահռչակվեց վերընտրված: Հիշեցնենք, որ այդ պահին ամփոփված էին ընտրատեղամասերի հազիվ 20-25 տոկոսի նախնական արդյունքները: Ի դեպ, կարելի է հիշել նաև, թե ինչ եղավ նույն 1996-ից հազիվ մեկ-մեկուկես տարի անց, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Այն, որ Փաշինյանը ցանկացած պարագայում չի հեռանա, շեշտում էին տարբեր մեկնաբաններ ու նշում դրա զանազան սցենարներ: Սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն գնացին իշխանությունը պահելու այն ճանապարհով, ինչի դեմ տարիներ շարունակ բողոքել էին: Այդ՝ ինքնակործանման տանող ճանապարհը իշխանության կողմից կեղծիքների, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, հարկատուների ու պետական ընդհանուր միջոցների հաշվին տարեցներին գործնականում ընտրակաշառք բաժանելու, համատարած ռեպրեսիաների, ընդդիմադիր գործիչների թիրախավորման բազմաթիվ դրսևորումներով ու փաստերով է հագեցած:

Այսինքն, այն, ինչում մեղադրում էր «նախկիններին», Փաշինյանն արեց առավել մեծ մասշտաբներով, ու փաստացի հիմա հենց ինքն է չընտրված ղեկավար:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ներքին խնդիրը դարձրեցին արտաքին, աշխարհաքաղաքական կենտրոնների անուղղակի և ուղղակի միջամտության առարկա: Անգամ ֆրանսիական մամուլն է արդեն գրում, որ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուղղակիորեն ֆիլտրացիոն գրաքննություն են իրականացրել հայկական սոցմեդիա դաշտում՝ հօգուտ ՔՊ-ի ու Փաշինյանի:

Այդ բոլոր հանգամանքները էլ ավելի են ընդգծում իրավացիությունը հնչող այն գնահատականների, որ այս վիճակում ձևավորվելիք իշխանությունն այլևս լեգիտիմ չէ: Ավելին, նման ձևով, նման պայմաններում տեղի ունեցած միջոցառումը հազիվ թե կարելի է համարել «ժողովրդավարական ընտրություն»:

Փաշինյանը, հնարավոր է, կարծում է, թե այս մի «պատմությունն» էլ կմարսի (նման բանե՞ր «մարսեց»): Բայց դա ցույց կտա ժամանակը: Նման «կաղ» լեգիտիմությամբ «մարսողության» համակարգի խափանումներն անխուսափելի են, ու դա ցույց է տվել պատմությունը: Ու ոչ միայն Հայաստանի:

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները,...

Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան

Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ «Հանրաքվեի մասին Ըստ ամենայնի, ոչ բոլորին է մինչև վերջ պարզ, թե ինչու է Մոսկվան պնդում ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և...

Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը

Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի խախտված իրավունքների կապակցությամբ՝ վերջինիս 24.07.2026 թվականի դիմումը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27.07.2026 թվականի...

Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով

Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չեն...

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։ «ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում...