Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ

9 Հունիսի, 2026

Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է  Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ, չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ...