Մանդատներ վերցնելը չի բացառում զուգահեռ փողոցային պայքարը… Կարեն Քոչարյան

9 Հունիսի, 2026

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարծում եմ ընդդիմությունը բարդ խնդրի առջև է կանգնած… համարյա շեքսպիրյան «լինել, թե չլինել»-ու նման: Իրենց դեպքում, իհարկե, հարցը հետևյալն է՝ վերցնել, թե չվերցնել: Առաջին հայացքից կասկած անգամ չի առաջանում, որ մանդատները չպետք է վերցնել: Բայց այդ դեպքում ինչպես են կարողանալու երեք ուժերը վերահսկել իրենց 200 հոգանոց ցուցակները, որպեսզի իշխանությունը չկարողանա «վերբովկա» անել այդ ցուցակներում հայտնված մարդկանց (իհարկե այս իրավիճակը չի բացառվում նաև վերցնելու պարագայում… Գեղամ Նազարյանն ու Իշխան Զաքարյանը բոլորի համար «օրինակ են»: Բայց հուսով եմ, որ գոնե ցուցակի առաջին 10-30 թեկնածուները պատահական մարդիկ չեն և «պինդ են»): Եվ հետո չվերցնելուց հետո նրանք պետք է ունենան գործողությունների հստակ պլան (իհարկե ենթադրվում էր, այդ պլանը բոլոր ուժերը պետք է ունենային շատ ավելի շուտ՝ ընտրությունների տարբեր ընթացքի և արդյունքների համար): Եթե նման պլան չկա և ուժերը «на ура» էմոցիոնալ որոշում են կայացնում և հրաժարվում, ապա առավելագույնը մի երկու ամիս հետո նրանք վեր են ածվում «քաղաքական դիակի»:

Ինչ է լինում երբ մանդատները վերցնում են: Իհարկե այստեղ էլ կա մի հանգամանք. ԲՀԿ անցնում է խորհրդարան թե՞ ոչ: Եթե անցնում է, ընդդիմությունը բավականին լուրջ ներկայություն է ապահովում խորհրդարանում և զրկում իշխանությանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորությունից, այլև 3/5-ից: Իսկ դա նշանակում է, որ իշխանության թևերը շատ հարցերում կապված են լինում: Իսկ ամենակարևորը Նիկոլը չի կարողանում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը Ալիևի թիվ մեկ պահանջն է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կնքելու համար: Այդ դեպքում իշխանությունը պետք է փորձի իրականացնել «Գեղամ Նազարյան և Իշխան Զաքարյան-2» օպերացիան, բայց այս անգամ 7 հոգու համար, կամ գնալ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իհարկե մանդատներ վերցնելը չի բացառում զուգահեռ փողոցային պայքարը… բայց ցանկացած դեպքում պետք է լինի գործողությունների հստակ ՊԼԱՆ, հակառակ դեպքում կլինի այն ինչը մենք բազմիցս տեսել ենք: Ամեն դեպքում հետաքրքիր է լինելու, որովհետև ընդդիմությունը բավականին ռեսուրսային է և ճիշտ մարտավարության դեպքում կարող է իր օրակարգերը թելադրել
Ամեն դեպքում ես նրանց չեմ նախանձում…

Նմանատիպ նյութեր

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։...

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com-ը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը,...

Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք». Սիրուշո

Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք». Սիրուշո

Սիրուշոն արձագանքել է Երևանի քաղաքապետարանին «Ասում են, թե սա ինչ–որ «օրենքի» չի համապատասխանում։ Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո` կողպեքը։ Այս ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութոը։ Խաչի...

Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունը. «Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ցավոք, չանցան այնպիսի պայմաններում, որոնք լիարժեք վստահություն կներշնչեին հասարակությանը։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց վարչական ճնշումների,...

Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ

Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ճանապարհային երթևեկության բնականոն կազմակերպման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն վերահսկողություն է իրականացնում։ Պարեկային ծառայությունը մշտադիտարկում է երթևեկության մասնակիցների վարքագիծը՝ հայտնաբերելով և...