Հարգելի ընդդիմություն, որպես ձեզ ձայն տված քաղաքացի ասում եմ. Իմ ձայնը պայմանով չեմ տվել ձեզ․ Մանուշ Եսայան

9 Հունիսի, 2026

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես ինձ իրավունք չեմ վերապահում հորդորել պահանջել ընդդիմությունից հրաժարվել մանդատներից։ Առավել եւս իրավասու չեմ խրատներ տալ։ Յուրաքանչյուրն ունի իր պայքարի ձեւն ու օրինակը եւ տեսլականը։
Ես տեսել եմ ընդդիմադիր ուժերի պայքարը, այո ՛սխալներով, այո՛ երբեմն կոպիտ սխալներով։ Բայց պայքար տարվել է թե փողոցում, թե խորհրդարանում։ Հաստատ հաճելի չէ նման խորհրդարանում աշխատելը, ոչ մեկ հիմար չի, ոչ էլ անինքնասեր՝ կուլ տա էն վարքն ու վերաբերմունքը, որ ընդդիմությունը ստացել է, բայց նրանք չեն նահանջել, չեն հիասթափվել, չեն հանձնվել։ Քննադատելը միշտ է հեշտ է, մեղադրելը՝ ավելի։ Ու շատ ավելի հեշտ է ինձ պես էսպես ստատուսներ գրելը՝ որն է ճիշտ ու ինչ պիտի անել։
Հարգելի ընդդիմություն, որպես ձեզ ձայն տված քաղաքացի ասում եմ. Իմ ձայնը պայմանով չեմ տվել ձեզ։ Ես հստակ եմ իմ ընտրության հարցում։ Ես վստահում եմ ձեր որոշումներին։ Ես հավատում եմ ձեր պայքարին։ Ես չգիտեմ արդյոք կկարողանամ ձեր պես էդքանը կուլ տալ ու մնալ քաղաքականության մեջ։ Էնպես որ, ցանկացած ձեր որոշում ես ընդունելու եմ ու շարունակելու եմ լինել ձեզ ընտրողը։
Աստված պահապան մեր երկրին։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...