«ՍԵԿՏ-ը փակե՞նք» գրառումից հետո Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է

8 Հունիսի, 2026

Ընտրություններից հետո Ռուսաստան մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին չհայտնելու հատկանիշներով։

Ըստ ՔԿ-ի՝ Հ. Ս.-ն, հաստատապես տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել իրավասու մարմիններին։ Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, որը նախօրեին հայտարարել էր, թե մասնակցելու է քվեարկությանը, ապա ընտանիքի հետ ժամը 19:00-ին վերադառնալու է Ռուսաստան, քանի որ, իր գնահատմամբ, ընտրություններից հետո իրավիճակը կարող է սրվել։

Հատկանշական է, որ Սահակյանի ձերբակալությունից առաջ ՔՊ-ական Վիլեն Գաբրիլեյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Նավակ Ճոճող» մականունով, ֆեյսբուքյան էջում տարածել էր Սահակյանի տեսանյութը՝ կից գրելով. «ՍԵԿՏ-ը փակե՞նք»։

 

Նմանատիպ նյութեր

Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»

Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։ Ասել է,...

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...