Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ

7 Հունիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնում են. «Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում և երկար ժամանակ չի լքել այն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ընտրողների շրջանում իրականացրել են ուղղորդումներ։

Տեղամաս այցելության ընթացքում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 16:00-ի դրությամբ 1159 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ կեսը։

Ուղղորդումների վերաբերյալ, հանձաժողովի նախագահը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների մասնակցությամբ քվեարկության ընթացքում եղել են օժանդակության դեպքեր, որոնք օրենքով սահմանված կարգով արձանագրվել են գրանցամատյանում:

Նշված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ոստիկանությանը։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ ստացված ահազանգերը գտնվում են ստուգման փուլում»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ձայների հաշվարկը Գյումրուց

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ձայների հաշվարկը Գյումրուց

Ավարտվեցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին տեղի է ունենում ձայների հաշվարկի գործընթացը։ Ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկին առաջարկում ենք հետևել ուղիղ...

Էքզիթ փոլ. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»

Էքզիթ փոլ. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»

Համացանցում տարածվել են անկախ էքզիթ փոլի վերջնական տվյալները՝ ընտրատեղամասերի փակման պահին (20:00-ի դրությամբ)։ Ըստ հրապարակված ցուցանիշների՝ գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն...

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի փուլին: Առավոտյան ժամը 8-ից գործում էին 2005 ընտրպատեղամասեր։ Ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16...

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը

Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։   Քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ 33/17 ընտրատեղամաս, անձի կողմից կրկնակի գրանցման փորձ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող...

Վարչական դատարանը հերքելով հաստատում է

Վարչական դատարանը հերքելով հաստատում է

Yerevan.Today-ը, հղում անելով Big Brother տելեգրամյան ալքին, գրել էր բազմաթիվ քաղաքացիների ահազանգի մասին, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ քվեարկելու Դատական դեպարտամենտը իբրև հերքել է՝ հայտարարելով․ «07.06.2026 թվականի...