ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել. Բագրատ Միկոյան

7 Հունիսի, 2026

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: Այս վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում: 2-րդ նախագահի Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում հետևյալ կերպ արձագանքեց այդ փաստին.

«Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն- ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում: Սա տաբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ձայների հաշվարկը Գյումրուց

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ձայների հաշվարկը Գյումրուց

Ավարտվեցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին տեղի է ունենում ձայների հաշվարկի գործընթացը։ Ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկին առաջարկում ենք հետևել ուղիղ...

Էքզիթ փոլ. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»

Էքզիթ փոլ. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»

Համացանցում տարածվել են անկախ էքզիթ փոլի վերջնական տվյալները՝ ընտրատեղամասերի փակման պահին (20:00-ի դրությամբ)։ Ըստ հրապարակված ցուցանիշների՝ գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությանը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն...

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի փուլին: Առավոտյան ժամը 8-ից գործում էին 2005 ընտրպատեղամասեր։ Ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16...

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը

Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։   Քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ 33/17 ընտրատեղամաս, անձի կողմից կրկնակի գրանցման փորձ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող...

Վարչական դատարանը հերքելով հաստատում է

Վարչական դատարանը հերքելով հաստատում է

Yerevan.Today-ը, հղում անելով Big Brother տելեգրամյան ալքին, գրել էր բազմաթիվ քաղաքացիների ահազանգի մասին, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ քվեարկելու Դատական դեպարտամենտը իբրև հերքել է՝ հայտարարելով․ «07.06.2026 թվականի...