«Մարտի 1-ի մասին շատ է խոսում մեկ պատճառով․ իրեն թվում է, թե Մարտի 1-ով սրբագրում է իր պատճառով բերված այս 5000 զոհերը և հսկայական կորուստները։ Սա՛ է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ինչ վերաբերում է նստել-չնստելուն՝ ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ, և հիմա ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն օրինական ձևով շատ-շատ երկար նստի»,- այս մասին քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






