Քվեարկությունս տևեց 8 րոպե. 4/49 տեղամասումում այդ ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա Էլիբեգովա

7 Հունիսի, 2026

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Քվեարկությունս 4/49 տեղամասում տևեց 8 րոպե։ Այդ ընթացքում, որպես ընտրող, ֆիքսեցի 3 խախտում։
1. Տեղամասի մուտքի մոտ փակցված չեն ընտրողների ցուցակները։ Դրանք այլ ընտրատեղամասի տարածքում են։ Հանձնաժողովի նախագահը ինձ հորդորեց գնալ այլ տեղամաս (դպրոցի մյուս կողում) և գտնել։
Ակնհայտ շփոթմունք էր դա առաջացնում, մի քանի ընտրող ապակողմնորոշված ինձ էին դիմում, քանի որ նախկինում միշտ փակցված է եղել։
Դիմեցի վստահված անձանց, որ արձանագրեն ու զբաղվեն այդ հարցով։
2. Քվեաթերթիկների տրցակը հերթականության խախտմամբ էին տրամադրում ինձ։ Պահանջեցի նորից հավաքել տրցակը իմ աչքի առաջ։
3. Տեղամասի դարպասի մուտքի դիմաց կայանած մեքենաները խոչընդոտում էին քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Դիմեցի ոստիկանին, սկսեց հեռացնել»։

Նմանատիպ նյութեր

ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել

ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի...

«Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած»

Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական...

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից...

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

Ի դեպ, խորհրդարանը երկու օր է՝ քննարկում է Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և Փաշինյանը հայտարարում է, թե այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որ նա չի կարողանա հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Իսկ հարցին, թե Սահմանադրության...