«Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել

6 Հունիսի, 2026

«Իշխանություն» լրատվականը հայտնում է, որ իր ձեռքի տակ է հայտնվել փաստ առ այն, որ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանը ընտրությունների նախաշեմին խրախուսել է կենտրոնի աշխատակիցներին։ Խրախուսման արդյունքում ՊՈԱԿ-ի աշխատակիցներից յուրաքանչյուրը ստացել է 55 հազար դրամ։

Ստացված տեղեկությունը ճշտելու և պարզաբանում ստանալու նպատակով «Իշխանություն» լրատվականը փորձեց կապ հաստատել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանի հետ։ Մեր առաջին զանգին պատասխանած աշխատակիցը վստահեցրեց, որ տնօրենի պաշտոնակատարն անձամբ կզանգահարի մեզ, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ։ Ավելի ուշ, երբ կրկին փորձեցինք կապվել Հասմիկ Մանուկյանի հետ, կենտրոնից պատասխանեցին, թե նա տեղում չէ։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ կենտրոնի աշխատակիցները խրախուսումներ ստացել են։ Նախարարությունից հավելեցին, որ նման խրախուսումները պարբերաբար են եղել՝ տարեկան մի քանի անգամ։ Մեր այն հարցին, թե վերջին անգամ երբ են նման խրախուսում ստացել ՊՈԱԿ-ի աշխատակիցները, նախարարությունից պատասխանեցին՝ հստակ չենք կարող ասել, հարցում ուղարկեք։

«Իշխանություն» լրատվականին տեղեկությունը փոխանցած անձը, սակայն, վստահեցնում է՝ խրախուսումը բնավ պատահական չէ, այն տրվել է ՔՊ-ի օգտին քվերակելու համար։

 

Նմանատիպ նյութեր

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...