Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»

5 Հունիսի, 2026

«Հրապարակ»  թերթը գրում է․ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, սակայն, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն 40 հազարից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։

Իշխանության ներսում հասկացել են, որ, չնայած տեւական ամիսներ իրենց ձեւավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել: Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետեւանքն ինչ կարող է լինել։

Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյանն ուժայիններին հրահանգել է՝ լույսը չբացված, խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։

Երեկ, առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է: Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան` քվեարկությունից 2 օր առաջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 05․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան...

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է,...

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով,...

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական...